News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մենք կարծում ենք, որ ընդհանուր արժեքներն իրական գործընկերության հիմքն են: Այդ մասին իր տեսաբլոգում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը` մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած մարդու իրավունքների զեկույցը 2011թ. համար:

«Ամենամյա զեկույցները հրապարակվում են Կոնգրեսի հանձնարականով, որ օգնեն օրենսդիրներին օտարերկրյա օգնության մասին որոշումներ կայացնելու համար: Զեկույցները ներկայացվում են կառավարություններին, կազմակերպություններին, գիտնականներին, լրագրողներին եւ ակտիվիստներին ողջ աշխարհում մարդու իրավունքների մասին հավաստի տեղեկություններ»,- ընդգծել է Հեֆերնը:

ԱՄՆ դեսպանը նկատել է, որ զեկույցում ներկայացված են ինչպես դրական միտումները, այնպես էլ թերությունները: Դրականի մեջ նա ընդգծել է ժողովների ազատության սահմանափակումների թուլացումը, ընտրական բարեփոխումը, նաեւ 2008թ. մարտի 1-ի դեպքերով ձերբակալվածների ազատումը:

Որպես թերություն դեսպանն ընդգծել է կողմնակալ, կառավարամետ նյութերը հեռուստատեսությունում, ընդդիմության ակցիաներին մասնակցելու խոչընդոտները եւ այլն:

Դեսպանը նաեւ նշել է, թե մարդու իրավունքների զեկույցը օգտակար գործիք է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ