News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն հանդես է եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին` Վրաստանի պատճառով: Այսօր` մայիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` մեկնաբանելով Չիկագոյում, մայիսի 21-ին, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հռչակագիրը, որտեղ աջակցություն է հայտնվում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Մոլդովայի տարածքային ամբողջականությանը:

«Նման ձեւակերպումներով ՆԱՏՕ-ն ձգտում է Վրաստանին ցուցադրել ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամագրվելու հնարավորությունը, թեեւ Վրաստանի տարածքում սառեցված հակամարտություններ կան»,-ասել է Սաֆրաստյանը, հավելելով, որ այդ փաստաթուղթը կարող է Ադրբեջանին ոգեւորել եւ նա նոր սադրանքների դիմի շփման գծում:

«Ուղղակիորեն ՆԱՏՕ-ն Ղարաբաղի հարցով միջնորդություն չի իրականացնի, դա երեւում է նաեւ նրանից, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններն ընթանում են ՆԱՏՕ-ի հավանությամբ»,-ընդգծեց նա:

Սաֆրաստյանի կարծիքով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ճիշտ է վարվել` չմասնակցելով Չիկագոյի գագաթաժողովին:

«Նախագահի ներկայությունը նման փաստաթղթի ստորագրման ժամանակ չէր բխի Հայաստանի շահերից: Իսկ պատասխան ելույթ ունենալ չէր հաջողվի, քանի որ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ: Այնպես որ մեր դիվանագիտության դիրքորոշումը ամբողջությամբ ճիշտ է»,-ամփոփեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ