News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իսրայելի եւ Ադրբեջանի ռազմական երկկողմ համագործակցությունն առաջին համար ձեռնտու է, երկրորդի համար` ավանտյուրա:

Այսօր` մայիսի 25-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` մեկնաբանելով Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունների վատթարացումը փետրվարին Իսրայելի հետ 1,6 մլրդ դոլարի ռազմական պայմանագիր կնքելուց հետո:

«Ավանտյուրա եմ անվանում այն պատճառով, որ Ադրբեջանի համար պայմանագիրը մոտիվացված չէ տարածաշրջանային շահերով:

Իսրայելը բազա է որոնում Իրանի ռազմական օբյեկտներ թռիչքների համար ու որպես այդպիսին դիտարկում Ադրբեջանը: Քանի որ Իսրայելի համար նման համագործակցությունը ձեռնտու է: Իսկ Ադրբեջանն այդ ավիացիան ուզում է օգտագործել ղարաբաղյան հակամարտությունում: Դա էլ ավանտյուրան է»,- ասել է Սաֆրաստյանը` հավելելով, որ այդ հակաիրանական քաղաքականությունը կարող է հարուցել Թեհրանի կոշտ արձագանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ