News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թերթն անդրադառնում է ԲՀԿ-ի քվոտայով ազատ մնացած ԱԺ փոխնախագահի պաշտոնը ՕԵԿ-ին տալու խնդրին, ինչին ՀՀԿ վերնախավի մի ներկայացուցիչ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում այսպես է արձագանքել. «Ինչո՞ւ պիտի 5-6 հոգի ունեցող խմբակցությանը ԱԺ փոխնախագահի պաշտոն տանք»:

«Այնուհանդերձ, այս հարցը դեռ որոշված չէ: ըստ իշխող վերնախավում շրջանառվող լուրերի, եթե ԱԺ փոխնախագահներից մեկի պաշտոնը տրվի «Օրինաց երկրին», ապա այդ պաշտոնում կին կնշանակվի: Իսկ այդ կինը, բնականաբար, պետք է լինի Հեղինե Բիշարյանը, եւ եթե Բիշարյանը, որն ի սկզբանե կայացրած որոշմամբ, պետք է ղեկավարեր ԱԺ ՕԵԿ խմբակցությունը, ստանձնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը, ապա ՕԵԿ խմբակցությունը կղեկավարի Մհեր Շահգեդլյանը»,- գրել է «ՀԺ»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ