News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանում մայիսի 25-ին նշվող Վերջին զանգի կապակցությամբ «Շատպօգնության» աշխատանքը առանձնահատուկ լարված չի անցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Նրա փոխանցմամբ` տեղում սպասարկել են 4 դեպք, նրանց մոտ գլխացավ էր, ինքնազգացողության վատացում եւ այլն: Իսկ մի հոգու տեղափոխել են հիվանդանոց, ում մոտ խմածություն է եղել:

Թագուհի Ստեփանյանը տեղեկացրեց, որ մայիսի 25-ին Երեւանում սպասարկել են 508 կանչ, ինչը նորմայի սահմաններում է: Ինչպես միշտ, «Շտապօգնության» կանչերի մեջ առաջին տեղը գրավում են սիրտ-անոթային հիվանդությունները, երկրորդ տեղը` սուր ռեսպիրատոր հիվանդությունները, իսկ երրորդը` վնասվածքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ