News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայի» (NECO) նախագահ Նասեր Կազիմիի գլխավորած պատվիրակությանը: «Մեզ համար կարեւոր են այն ուղղությունները, որոնք դուք ներկայացնում եք ողջ աշխարհում: Մեր կառավարության կարեւոր գերակայություններից է կրթական համակարգը եւ գիտեմ, որ այս ոլորտը նաեւ ձեր ուշադրության կենտրոնում է»,- ասել է վարչապետը:

Զրուցակիցներն անդրադարձել են մեր երկրի կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին եւ ծրագրերին, NECO-ի եւ Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի միջեւ համագործակցությանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ այլ հարցերի:

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար եւ Նասեր Կազիմիին մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Նշենք, որ NECO-ն ոչ կառավարական կազմակերպություն է, որն ստեղծվել է 1986 թվականին: Այն աջակցում է կրթական եւ առողջապահական տարաբնույթ ծրագրերի իրականացմանը: Գործունության հիմնական նպատակն է՝ ի հայտ բերել ԱՄՆ-ում բնակվող էթնիկ փոքրամասնությունների հաջողություններն ու ձեռքբերումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ