News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը կարեւոր է ԱՄՆ-ի համար, քանի որ աշխարհում, եւ մասնավորապես, ԱՄՆ-ում, շատ մեծ է հայկական լոբբի ազդեցությունը: Ադրբեջանը կարեւոր է ԱՄՆ-ի համար, քանի որ էներգոարդյունահանող երկիր է: Վրաստանը կարեւոր է ԱՄՆ-ի համար, քանի որ միակ հետխորհրդային երկիր է, ով ՆԱՏՕ-ի ասպիրանտի կարգավիճակ ունի:

Հարավային Կովկասը կարեւոր է ԱՄՆ-ի համար, քանի որ այստեղ են գտնվում Վաշինգտոնի համար երեք կարեւոր երկրներ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վրաց քաղաքագետ Սոսո Ցինցաձեն` մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` հունիսի 4-7-ը Հարավային Կովկաս կատարելիք այցը:

«Այցը վաղուց էր ծրագրված: Այցից ոչ մի կտրուկ փոփոխություններ կամ ճեղքումներ պետք չէ ակնկալել, սակայն, ցանկացած պարագայում այն կարեւոր է արդեն գոյություն ունեցող կոնյունկտուրայի պահպանման տեսանկյունից»,-նշեց քաղաքագետը` ավելացնելով, որ ԱՄՆ ընտրությունների համապատկերում նա չէր կարող տարածաշրջանի երկրներ այցելել տարբեր ժամանակահատվածում կամ առանձին-առանձին:

Սոսո Ցինցաձեի խոսքով` Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ  Քլինթոնի հանդիպումներում հիմնական հարցերից մեկը կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

Փորձագետն ավելի մանրամասն անդրադարձավ պետքարտուղարի Վրաստան այցին. «Հոկտեմբերին Վրաստնում կանցկացվեն կարեւոր խորհրդարանական, իսկ հետո` նախագահական ընտրություններ:  ԱՄՆ-ում եւ Եվրոպայում գիտակցում են, որ այդ ընտրությունները շատ կարեւոր են: Բացի այդ, Չիկագոյի գագաթնաժողովից հետո Վրաստանն ավելի մոտեցավ դաշինքին: Այս համատեքստում Քլինթոնի այցը հատուկ իմաստ է ձեռք բերում»,-ընդգծեց փորձագետը` չճշտելով` հատկապես ինչպիսի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ