News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը գնում է Հրավային Կովկաս, քանի որ նա անընդհատ ինչ-որ տեղ գնում է: NEWS.am թղթակցի ԱՄՆ պետքարտուղարի հունիսի 4-ից 7-ը տարածաշրջանային այցի նպատակների մասին հարցին այս կերպ պատասխանեց Քաղաքական եւ ռազմական վերլուծության ռուսական ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Խրամչիխինը առաջիկա: Նրա խոսքով՝ դա կարող է կապված լինել իրանական խնդրի հետ, ինչպես նաեւ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման հետ:

«Վաշինգտոնը, հավանաբար, ձգտում է համաձայնեցնել զորքերի դուրսբերման առավելագույն երթուղիներ`Ռուսաստանից ու Պակիստանից առանձնապես կախված չլինելու համար: Բացի այդ, օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ամենայն հավանականությամբ, կդառնա իրանական հարցը»,- նկատեց փորձագետը`ընդգծելով, որ Թեհրանի բանակցությունները Բաղդադում «վեցնյակի» հետ փաստորեն ձախողվել են, ինչն Իրանի դեմ ռազմական գործողությունների սկիզբն ավելի հավանական է դարձնում:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի՞ դեր կտրվի ղարաբաղյան հարցի կարգավորմանը, Ալեքսանդր Խրամչիխինն ասաց հետեւյալը. «Այն կարող է արծարծվել, սակայն չեմ կարծում, որ կմտնի հիմնական թեմաների ցուցակ:Դրա համար անհրաժեշտ է առանձին քննարկում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ