News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 01
Տեսնել լրահոսը

Իսկ ո՞վ ասաց, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ընդդիմություն է: Այս մասին, այսօր` մայիսի 26-ին, Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերում ԲՀԿ-ի ընդդիմություն դառնալու հանգամանքին:

Շիրակի մարզի NEWS.am-ի թղթակիցը նաեւ փոխանցում է, որ վարչապետը  շեշտել է, որ իրենք հարգում են իրենց գործընկերների որոշումը եւ համոզված են, որ իրենց  համագործակցությունը շարունակվելու է: Հարկ է նկատել, որ  վարչապետ Տիգրան Սարգսյանը Շիրակի մարզ էր այցելել Գյումրիի Մուշ-2 թաղամաս, ծանոթանալու բնակարանների շինարարությանը, որտեղ շահագործման է հանձնվելու 22 բազմաբնակարան շենք իր 1050 բնակարաններով: Վարչապետը ասել է, որ յուրաքանչյուր շահառու ինքն է ընտրելու իր բնակարանի գույնը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ