News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ավարտվեց «Եվրատեսիլ 2012» մրցույթը: Եզրափակչում հաղթեց Շվեդիայի ներկայացուցիչ Լորենը: Երկրորդ տեղը զբաղեցրեցին Ռուսաստանը ներկայացնող «Բուրանովյան տատիկները», իսկ երրորդ տեղում է Սերբիան ներկայացնող Ժելկո Յոկսիմովիչը: Այսպիսով «Եվրատեսիլ 2013»-ը կկայանա Շվեդիայում:

Տեղեկացնենք, որ Լորենը ազգությամբ արաբ է: Նա երգչուհու կարիերան սկսել է 2004թ. Շվեդիայում մասնակցելով «Idol 2004» մրցույթին՝ զբաղեցնելով 4-րդ տեղը: 2005-ին «Rob’n’Raz» խմբի հետ միասին թողարկել է դեբյուտային «The Snake» երգը: 2012-ին Լորենը հաղթել է Շվեդիայում մեծ լսարան ունեցող «Melodifestivalen» մրցույթը, ինչի արդյունքում իրավունք է ստացել Շվեդիան ներկայացնել «Եվրատեսիլ 2012»-ում:

Նշենք, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ցուցադրեց Եվրատեսիլը, չնայած մինչեւ եզրափակչի սկիզբը, դեռ պարզ չէր ցուցադրելո՞ւ են, թե՝ոչ: Այս կապացությամբ Հանրայինը տարածել է նաեւ հայտարարություն, որում մասնավորապես նշված է, որ Հանրային հեռուստաընկերությունը վերջնականորեն չէր հաստատում Եվրատեսիլի ցուցադրությունը, քանի որ չկար վստահություն, որ այն կհապատասխանի մրցույթի չափանիշներին` չի պարունակի բովանդակային շեղումներ: Խոսքը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի մասին է: «Կար մտավախություն, եւ այն հաստատվեց երեկ մեկնաբաներին ուղարկված նյութերով, որոնցից պարզ դարձավ, որ Ադրբեջանի տեսաբացիկը կոչվում է Ղարաբաղ: Ասվում էր իբր Ղարաբաղը Ադրբեջանի մշակութային կենտրոններից է, նշված էր Շուշին եւ այլն: Հանրային հեռուստաընկերությունը բողոքարկեց բացիկի բովանդակությունը: Եվրոպական հեռարձակողների միությունը խոստացավ Հյուրընկալող երկրի միջոցով փոխել այն: Եվրոպական հեռարձակողների միության մեդիա-ղեկավար Անիկա Նայբերգ-Ֆրանկենհաուզերը նշել է , որ նրանք ընդունում են , որ Լեռնային Ղարաբաղի թեմայի արծարծումը առաջ կբերի քաղաքական քննարկումներ, ինչը հակասում է Եվրատեսիլի կանոններին: Այնուհետեւ ադրբեջանցիները եվրոպացիներին բացատրել էին, թե Ղարաբաղ ասելով նկատի չունեն Լեռնային Ղարաբաղը, այլ ավելի լայն տարածք:

ԵՀՄ-ից ստացանք հավաստիացում, որ հոլովակը եթերում կլինի վերամոնտաժված, քաղաքական ակնարկները հեռացված: Այս ամենից առնվազն պետք է հասկանալ, որ գոնե այս հարթակում Ադրբեջանի քաղաքական հավակնությունը Արցախի հանրապետության նկատմամբ հանդիպում է եվրոպացիների զսպմանը»,- նշված է հայտարարությունում:

Նշենք, որ Հայաստանը բոյկոտել էր Բաքվում անցկացվող «Եվրատեսիլ 2012» մրցույթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ