News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզում, մայիսի 26-ին, ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 22-րդ կմ-ում տեղի ունեցած վթարի արդյունքում Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել «ՎԱԶ-2106» մակնիշի 27 ՏՏ 027 համարանիշի վարորդ` 73-ամյա Ռազմիկ Հովակիմյանը եւ ուղեւորներ,  35-ամյա Նվարդ, 41-ամյա Աննա, 17-ամյա Նունե եւ 15-այա Սարգիս Հովակիմյանները:

NEWS.am-ի Լոռիի թղթակցին Վանաձորի բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ վարորդը եւ ուղեւոր Նվարդ Հովակիմյանը անցնում են ռենտգեն հետազոտում, իսկ մյուս 3 ուղեւորներն ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից NEWS.am-ին հայտնել էր Լոռիի թղթակիցը, մայիսի 26-ին, ժամը 21:00-ին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 22-րդ կմ-ում միմյանց են բախվել  Վանաձորի բնակիչ Ռազմիկ Հովակիմյանի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի 27 ՏՏ 027 համարանիշի եւ Երեւանի բնակիչ Արայիկ Բեյշիկյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի վրացական 003012 IY համարանիշի ավտոմեքենաները: Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ:

Լուսանկարը` Էդվարդ Արզումանյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ