News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սոչիում մայիսի 26-ին կայացել է հայերի եւ դաղստանցի գաստարբայտերների ծեծկռտուքի մասնակիցներից  55 -ի դատը: Դատել են միայ հայերին, որոնք բոլորը ենթարկվել են 5 –օրյա վարչական կալանքի:

Ինչպես հաղորդում է «Երկրամասը», ձերբակալվածների եւ կալանքի ենթարկվածների թվում  ծեծկռտուքը հրահրած գաստարբայտերտներ չկան: Ներկյումս ուսումնասիրվում է զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը: Նրանց նկատմամբ, ում ձեռքին կնկատեն փայտ, դանակ, կհարուցվի քրեական գործ` խուլիգանության համար: Բացի այդ, պարզվում են ծեծկռտուքի պատճառներն ու այն հրահրողները, որոնց նկատմամբ կարող է հարուցվել քրգործ` «ազգամիջյան խտրականություն բորբոքելու» հոդվածով:

Դատարանի շենքի մոտ հայերին աջակցելու են եկել հարյուրավոր համաքաղաքացիներ: Նրանք տարկուսանք են հայտնել կատարվածի վերաբերյալ  քաղաքային իշխանությունների արձագանքի առնչությամբ:

«Եթե ոստիկանությունը չի կարողանում քաղաքում կարգուկանոնի հետ կապված իրավիճակը պատշաճ մակարդակի վրա պահել, ապա բացառիկ դեպքերում քաղաքացիներն իրենք են ստիպված լինեում զբաղվել այդ կարգուկանոնի ապահովմամբ: Այդպես են մտածում ձերբակալվածներն ու նրանց աջակցելու եկած համաքաղաքացիները: Մեզ, փաստորեն, ձերբակալել են, իսկ նրանց, ովքեր խախտել են քաղաքավարության եւ բարոյականության տարրական կանոնները, ովքեր անցել են թույլատրիի սահմանը`ազատություն տալով ձեռքբերին, իսկ հետո թաքնվել ՕՄՕՆ-ի թիկունքում,  ոչ»,-գրում է «Երկրամասը»:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Սոչիի ոստիկանությունը կանխել էր զանգվածային ծեծկռտուքը տեղի բնակիչների եւ օլիմպիական ավանի շինարարների միջեւ: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Ադլերի շրջանի Չերեշնյա գյուղում տեղի աղջիկները երեկոյան դուրս են եկել զբոսանքի: Նրանց սկսել են սիրահետել Օլիմպիական ավանի շինարար դաղստանցիները, ովքեր շատ «կպչուն» են եղել: Աղջիկները բողոքել են իրենց եղբայրներին ու ընկերներին: Հայ երիտասարդությունը միմյանց տեղյակ պահելով, իրենց ընկերուհիների պատիվը պաշտպանելու նպատակով, խումբ են կազմել եւ որոշել վրեժ լուծել դաղստանցիներից: Նրանք մեկնել են օլիմպիական ավան:

Բանվորներն անմիջապես ոստիկանություն են կանչել: Դեպքի վայր է ժամանել ՕՄՕՆ-ի ջոկատը: 500 ոստիկաններից կազմված ջոկատը ձերբակալել է մոտ  250 մարդու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ