News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սանկտ- Պետերբուրգում ` «Կամելոտ» ռեստորանում մայիսի 27-ին սպանվել է երկու մարդ: Life News-ի տվյալներով` սպանվածներից մեկը ռեստորանի տերն է` Սարգիս Պետիկյանը; Երկրորդը, ըստ նախնական տեղեկատվության, մարդասկանն է, ում ուղարկել էին սպանել Պետիկյանին:

Իրավապահների տվյալներով, ժամը 18:00-ին հաստատություն է մտել մի տղամարդ, ով կրակել է ճաշողներից մեկի վրա: Զոհի հարազատների ու կրակողի միջեւ ծեծկռտուք  է սկսվել: Ըստ «Ինտերֆաքսի», Պետիկյանն ինքն է հասցրել սպանել մարդասպանին:

Վիրավոր մարդասպանը փորձել է փախչել: Սակայն զոհի ազականը գտել է նրան հարեւանությամբ գտնվող շենքի բակում, եւ նստեցրել իր մեքենան եւ հետ տարել ռեստորան: Թողնելով նրան մեքենայի մեջ, ազգականը վերադարձել է դահվիճ, որ օգնի տուժածին, սակայն նա արդեն մահացած է եղել: Այդ ժամանա մեքենայում մահացել է նաեւ կրակողը:

Ինչպես հայտնել են ՌԻԱ Նովոստիին ոստիկանությունում, ամենայն հավանականությամբ, խոսքը վերաբերոմ է պատվերով սպանությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ