News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ:

Շնորհավորանքում ասվում է.

«Քրիստոսահիմն Մայր աթոռ սուրբ Էջմիածնից Հանրապետության օրվա տոնական առիթով ողջունում եւ Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում մեր ժողովրդի զավակներին` ի Հայաստան, յԱրցախ եւ ի Սփյուռս:

Այսօր տոնում ենք նվիրական հիշատակը Հայոց պետականության վերականգնման, որն իրականություն դարձավ բազմադարյա դադարից հետո: Իննսունչորս տարիներ առաջ մայիսյան լուսավոր այս օրը մեր հայրերը հռչակեցին Հայաստանի առաջին Հանրապետությունը, եւ հայրենի երկնակամարում  ծածանվեց հայոց եռագույնը` որպես խորհրդանիշ ազատ եւ անկախ ապրելու մեր ժողովրդի երազանքի իրականացման:

Գոհություն Երկնավորին, Մայիսյան հերոսամարտերի եւ Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման հիշատակներն այսօր ոգեշնչում են մեր ժողովրդին հայրենի պետականությունը զորացնելու եւ իր լուսավոր գալիքը կառուցելու հույսերում:

Մայր տաճարի իջման սուրբ սեղանի առաջ ի խորոց սրտի աղոթում ենք, որ սմենակարող Աստված երկնառաք օրհնության եւ հարատեւ խաղաղության մեջ պահի Հայրենի մեր երկիրը եւ հավատավոր

Մեր զավակներին` պարգեւելով կայուն եւ ապահով առաջընթաց»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ