News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հանրապետության օրվա կապակցությամբ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղեկցությամբ, այսօր` մայիսի 28-ին, առավոտյան ժամը 11:00-ին, այցելել է Սարդարապատի հուշահամալիր:

Ինչպես Սարդարապատից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, սյստեղ են նաեւ երկրի օրենսդիր եւ գործադիր իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ: Նրանք ծաղկեպսակ են դրել Սարդարապատի հուշահամալիրի մոտ, որից հետո երկրի նախագահը, վարչապետն ու ԱԺ նախագահը մոտենում են բացված տոնական սեղաններին, համտեսում բարիքներն ու շնորհավորում բոլորին Հանրապետության օրվա կապակցությամբ:

Նշենք, որ այսօր Հայաստանը նշում է Հանրապետության օրը: 1918թ. մայիսին  հայկական կանոնավոր ուժերը եւ կամավորները կարողացան կյանքի ու մահու համար մղվող պայքարում փայլուն հաղթանակ տանել թվաքանակով անհամեմատ ավելի շատ թուրքական ուժերի նկատմամբ` թույլ չտալով նրանց ներխուժումը Երեւան:

Հաղթանակը հայ ժողովրդին թույլ տվեց վերականգնել դարեր առաջ կորցրած պետականությունը: Ուղիղ 94 տարի առաջ Թիֆլիսում Հայ ազգային  խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունն ու Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը: «Անդրկովկասի քաղաքական ամբողջականության անկումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի կողմից անկախության հռչակմամբ պայմանվորված` Հայկական ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»,-հենց այդ ձեւակերպումն է տեղ գտել Հայաստանի անկախության հռչակագրում:

Անգնահատելի է Հայաստանի Առաջին հանրապետության դերը պետական կառավարման մարմինների ստեղծման գործում:

Ավանդաբար մայիսի 28-ին հիմնական միջոցառումներն անցկացվում են Սարդարապատում, որը հավերժացնում է հայ ժողովրդի հերոս զավակաների հիշատակը, որոնք 1918թ-ին կանգնեցրին թուրքերի ներխուժումը երկիր:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ