News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՕԵԿ-ը դժգոհ է, որ խորհդարանական ընտրություններում ընդամենը 5 տոկոս ձայն է ստացել, քանի որ ավելի շատ կուսակցականներ են ունեցել, քան ձայն են ստացել: Այս մասին, այսօր` մայիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց 4-րդ գումարման ԱԺ-ի ՕԵԿ-ական պատգամավոր Իշխան Խաչատրյանը:

Նրա խոսքով, իրենք դժգոհ լինելով ստացած քվեներից, ներկա պահին խստացրել են կուսակցությանն անդամագրման կարգը: «Այն 170 հազար անդամները հոգով եւ մտքով ՕԵԿ-ականներ են, բայց ավելի նվիրված կուսակցակնների անդամագրում ենք սկսել»,-նկատեց Իշխան Խաչատրյանը, հավելելով, որ անդամատոմսի տեսակը եւ լոգոն եւս փոխվելու է: Նա ընդգծեց, որ զտումներ են լինելու կուսակցությունում, չնշելով, թե որքան տոկոս կկազմի:

Ինչ վերաբերում է ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության նոր կազմին, ապա նրա փոխանցմամբ, այն հետեւյալ տեսքն ունի. «Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյան, քարտուղար Խաչիկ Հարությունյան, Մհեր Շահգելդյան, Իշխան Խաչատրյան, Սամվել Թադեւոսյան եւ մեծամասնականով ընտրված Կարեն Բոթյան»:

Նշենք, որ ՕԵԿ-ը խորհրդարանական ընտրություններում ստացել է շուրջ 83 հազար ձայն, թեեւ ունի 170 հազար անդամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ