News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցությունը չի ուրախացել, որ ԲՀԿ-ն կոալիցիա չի մտնում. ՕԵԿ-ը կուրախանա այն դեպքում, երբ Հայաստանը դառնա մոլորակի ամենահզոր երկիրը եւ մարդիկ ապրեն արժանավել կյանքով: Այս մասին, այսօր` մայիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց 4-րդ գումարման ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը:

Նրա խոսքով, եթե ԲՀԿ-ն ներկայանում է կառուցողական ընդդիմության դիրքերից, իրենք ողջունում եւ հարգանքով են վերաբերում իրենց գործընկերների ցանկացած որոշմանը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հետ նոր կոալիցիա կազմելուն, Խաչատրյանն ասաց, որ դեռ բանակցություններ են տեղի ունենում: Նախարական պորտֆելների վերաբերյալ եւս, նրա փոխանցմամբ, դեռ բանակցություններ, քննարկումներ են տեղի ունենում:

Իշխան Խաչատրյանն անդրադարձավ նաեւ Facebook սոցիալական ցանցում հայտնված ՕԵԿ-ի գերզմանաքարին, նշելով, որ դա սեւ քարոզչություն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ