News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Մայիսը հայ ժողովրդի հաղթանակների ամիսն է, հաղթանակներ, որոնք կերտեցին մեր Առաջին Հանրապետությունը, վերահաստատեցին մեր ազգային արժանապատվությունը եւ կենսունակությունը: 

1918 թ. մայիսյան հերոսամարտերով հայ ժողովուրդն ապացուցեց պետականություն ունենալու իր նվիրական ցանկությունը եւ ստեղծեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որը, թեեւ, կարճ կյանք ունեցավ, սակայն ի ցույց դրեց աշխարհին, որ հայը կա եւ կլինի իր մշտական վճռականությամբ` առաջ տանելու իր ազգի ու պետության ամենանվիրական նպատակները:

Մայիսի 28-ին ստեղծված մեր Առաջին հանրապետությունը թե’ համամարդկային, թե’ ազգային արժեքների կրողն էր: Մեր Առաջին հանրապետությունը լիարժեք հայտ ներկայացրեց լինելու ժողովրդավարության օրրան ու աշխարհի հետ խոսելու հավասարի սկզբունքով:

Առաջին հանրապետությունը եղավ նաեւ այն խթանը, որը ոգեշնչեց 1988-ին սկսված շարժումը, որն էլ ծնեց մեր նորանկախ Հայաստանի հանրապետությունը: Հենց մայիսի 28-ին ծնված անկախ պետության շնորհն էր, որ հայ ժողովրդին մղեց նոր պայքարի: 

Սիրելի’ հայրենակիցներ,

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորում է բոլորիս Հանրապետության տոնի առթիվ, մաղթում լինել էլ ավելի վճռական ու էլ ավելի տոկուն` մեր երրորդ հանրապետության զարգացման  ճանապարհին: Պետք է հիշել, որ անկախ պետություն եւ ազատ ու արժանապատիվ քաղաքացի ունենալու համար պետք է հասնել իրական ժողովրդավարության, զարգացած տնտեսության, իրավունքի եւ օրենքի գերակայության, անկախ դատական համակարգի կայացման եւ ամրապնդման: Մենք վստահ ենք, որ ՀՀ քաղաքացին ի զօրու է Հայաստանի հանրապետությունը տանելու զարգացման հենց այդ ճանապարհով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ