News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանն իրեն տեսնում է  օրենսդիր իշխանությունում: Այս մասին, այսօր` մայիսի 28-ին, NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Հեղինե Բիշարյանը: Նա տեղեկացրեց, որ 5-րդ գումարման Ազգային ժողովում «Օրինաց երկիր» խմբակցությունը կղեկավարի ինքը: 

Ինչ վերաբերում է Մհեր Շահգելդյանի` խմբակցության քարտուղար նշանակվելուն, նա նշեց, որ այդպիսի որոշում չկա, նախատեսված է, որ խմբակցության քարտուղար կլինի Խաչիկ Հարությունյանը:

Իսկ թե Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելիս ՕԵԿ-ին քանի պորտֆել կտրվի, Հեղինե Բիշարյանը նշեց, որ առայժմ քննարկումները շարունակվում են:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որի նախնական արդյունքներով` Ազգային ժողով են անցնում 6 քաղաքական ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն, ՀՅԴ եւ ՕԵԿ: Ըստ այդմ, ՀՀԿ-ն ստացել է 44,05 տոկոս ձայն (40 մանդատ), ԲՀԿ-ն` 30,2 տոկոս ձայն (28 մանդատ), ՀԱԿ-ը` 7,1 տոկոս ձայն (7 մանդատ), «Ժառանգությունը»` 5,79 տոկոս ձայն (5 մանդատ), ՀՅԴ-ն` 5,73 տոկոս ձայն (5 մանդատ), ՕԵԿ-ը` 5,49 տոկոս ձայն (5 մանդատ):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ