News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մատադիր է հունիսի 10 –ին այցելել Սոչի` իրավիճակը պարզելու համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց միության փոխնախագահ Գերման Անանյանցը` ավելացնելով, որ ինքը Սոչի կմեկնի ավելի վաղ` հունիսի 6-ին:

«Եթե ինչ-որ բան փոխվի, այցն ավելի շուտ տեղի կունենա»,-ասաց Անանյանցը:

Մեկնաբանելով տեղի հայերի եւ չեչեն ու դաղստանցի եկվորների միջեւ լարվածությունը, նա նշեց, որ ոչ մի դեպքում չարժե, որ հայերը նման քայլերի գնան: «Եթե վիրավերել են քեզ կամ աղջկա, հասկանում եմ, որ դժվար է զսպել`  պատասխան չտալու համար, սակյան նման միջադեպերը նշանկում են տուրք տալ առիթին եւ մասնակից դառնալ»,-նշեց Անանյանցը:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, լարվածությունն սկսվել էր մայիսի 1-ից հետո, երբ Սոչիում զնգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել` հարյուր մարդու մասնակցությամբ: Կռվի ժամանակ դանակահարվել եւ մահացել էր  24-ամյա Յուրի Գարանյանը:

Մայիսի 26-ին ոստիկանությունը կասեցրել էր զանգվածային ծեծկռտուքը տեղի հայերի եւ օլիմպիական ավանի շինարարների միջեւ: Ձերբակալել էր մոտ 250 հոգի: Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ Ադլերի շրջանի Չերեշնյա գյուղում տեղի աղջիկները երեկոյան դուրս են եկել զբոսանքի: Նրանց սկսել են սիրահետել Օլիմպիական ավանի շինարար դաղստանցիները, ովքեր շատ «կպչուն» են եղել: Աղջիկները բողոքել են իրենց եղբայրներին ու ընկերներին:

Հայ երիտասարդությունը միմյանց տեղյակ պահելով, իրենց ընկերուհիների պատիվը պաշտպանելու նպատակով, խումբ էին կազմել եւ որոշել վրեժ լուծել դաղստանցիներից: Նրանք մեկնել էին օլիմպիական ավան: Բանվորներն անմիջապես ոստիկանություն էին կանչել: Դեպքի վայր էր ժամանել ՕՄՕՆ-ի ջոկատը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ