News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

 Իջեւանի թիվ 5 դպրոցը կրելու է հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի պապի՝ Միքայել Մարտիրոսյանի անունը: 

«Առավոտ.am»-ի փոխանցմամբ, վերջինս եղել է վաստակաշատ ուսուցիչ, 8 տարի տնօրինել է  այդ դպրոցը: Շոումեն  Գարիկ Մարտիրոսյանը  սերտ կապի մեջ է Իջեւան քաղաքի, այդ դպրոցի հետ,ապրիլին այցելել է Իջեւանի թիվ 5 դպրոց, կրթօջախին արդիական 6 համակարգիչ նվիրել:

Գարիկ Մարտիրոսյանի հորեղբորորդին` Միքայել Մարտիրոսյանը հայտնել է, որ օգոստոսին դպրոցի բակում տեղի կունենա իրենց պապի՝ Միքայել Մարտիրոսյանի կիսանդրու հանդիսավոր բացումը եւ դպրոցի անվանակոչումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ