News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քուվեյթի Ազգային ժողովում, այսօր` մայիսի 28-ին, կայացել է դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի հանդիպումը Քուվեյթ-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ալի Ֆահդ ալ-Ռաշեդի հետ: Հանդիպման ընթացքում արծարծվել են երկու երկրների միջեւ միջխորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Դեսպան Չարչօղլյանը ողջունել է Քուվեյթի Ազգային Ժողովում միջխորհրդարանական բարեկամության խմբի շուտափույթ ձեւավորումը` նշելով, որ այն զգալի ներդրում կունենա միջխորհրդարանական կապերի զարգացման եւ խորացման գործում:

Իր հերթին պարոն ալ-Ռաշեդն  ընդգծել է այս բնագավառում նոր էջ բացելու քուվեյթյան կողմի պատրաստակամությունը եւ ցանկություն հայտնել այցելել Հայաստան` համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները տեղում քննարկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ