News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը կշարունակի քննարկել Հայ ազգային կոնգրսի դիմումը, որի պահանջն է` անվավեր ճանաչել մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Ենթադրվում է, որ ՍԴ- ն այսօր փորձելու է ավարտել դիմումի քննարկումը, որպեսզի մինչեւ օրվա վերջը հրապարակի ի սկզբանե հայտնի իր որոշումը: Սակայն, մինչ այդ ՍԴ-ն պարտադրված է դիմումի քննարկումը շարունակել` ձեւական կողմն ապահովելու համար: Այսօրվա նիստում պատասխանող կողմը` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, պետք է ներկայացնի իր բացատրությունները եւ պատասխանի ՍԴ անդամների,այնուհետեւ` Կոնգրեսի ներկայացուցիչ փաստաբան Վահե Գրիգորյանի հարցերին, ինչից հետո կողմերը պետք է հանդես գան եզրափակիչ խոսքով: Ուստի, բացառված չէ, որ ՍԴ-ն այսօր էլ չհասցնի հրապարակել իր որոշումը եւ փորձի դա անել վաղը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ