News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանը մայիսի 29-ին վերսկսեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի դիմումի քննության դատական նիստը:

Նիստին ներկա են ՀԱԿ դաշինքի կողմից` փաստաբան Վահե Գրիգորյանը, պատասխանող կողմը` ողջ կազմով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը եւ իրավաբանական վարչության դիմումների, փաստաթղթերի հաշվառման բաժնի պետ Նունե Կարապետյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ՍԴ-ն մայիսի 25-ին քննել է Հայ ազգային կոնգրեսի դիմումը` մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով:

Գործով որպես պատասխանող ճանաչված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը միջնորդել է դատարանին` կարճել հայցը` անհիմն լինելու պատճառաբանությամբ, սակայն ՍԴ-ն մերժել է Մուկուչյանի միջնորդությունը եւ որոշել դիմումը քննել բանավոր կարգով: Սահմանադրական դատարանում գործով որպես զեկուցող են ճանաչվել ՍԴ անդամներ Արեւիկ Պետրոսյանն ու Ֆելիքս Թոխյանը:

Հայ ազգային կոնգրեսը ԿԸՀ-ում ներկայացնում են փաստաբան Վահե Գրիգորյանն ու ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Վերջինս իր խոսքում արձանագրել է, որ ընտրությունների մասնակիցների թիվն ուռճացված է: Նա ծիծաղելի է համարել 1,5 միլիոն մասնակիցների թիվը` նշելով, որ ընտրություններին լավագույն դեպքում մասնակցել է առնվազն 1 մլն 80 հազար մարդ:

Մայիսի 25-ի ՍԴ նիստում պատասխանող կողմի հնչեցրած որոշ հարցերին լիարժեք պատասխանելու համար դիմող կողմը խնդրել է այդ հարցերին պատասխանել ավելի ուշ, որի պտճառով էլ նիստը հետաձգվել է մինչեւ մայիսի 29-ը:

Նշենք, որ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով ՍԴ են դիմել նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված վեց թեկնածուներ, որոնցից հինգը` Հայ ազգային կոնգրեսից` Մանուել Գասպարյանը (թիվ 3), Նիկոլ Փաշինյանը (թիվ 7), Լեւոն Զուրաբյանը (թիվ 9), Գագիկ Ներսիսյանը (թիվ 17) եւ Դավիթ Մաթեւոսյանը (թիվ 38), նաեւ թիվ 37-ում ինքնառաջադրված Սամվել Հարությունյանը: Նրանց դիմումները քննարկվելու են հունիսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ