News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքի քննչական բաժնի պետը, որտեղ աշխատել է հայուհուն մահացու վրաեթի ենթարկած Վալերի Կոպչուկը, ազատվել է պաշտոնից:

Կոպչուկի ղեկավարին տեղափոխել են այլ աշխատանքի: Ավելի վաղ Կոպչուկը եւս ազատվել էր աշխատանքից եւ մեղայականով ներկայացել իրավապահներին: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել քաղաքից չբացակայելու ստորագրությունը, հաղորդում է «Երկրամասը»:

Քննության տվյալներով, մայիսի 20-ին, Պյատիգորսկում, Կոպչուկն իր վարած Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել մի կնոջ եւ դեպքի վայրից դիմել փախուստի:

Վրաերթի հետեւանքով կինն ստացած վնասվածքներից տեղում մահացել էր: Մեքենայի ղեկին եղել է արդարադատության լեյտենանտ 22-ամյա Վալերի Կոպչուկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ