News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հոռետեսորեն է վերաբերում ԲՀԿ-ի` ընդդիմադիր դաշտում ամրապնդվելու ջանքերին: Այս մասին Թովմասյանն ասաց այսօր` մայիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Մեկնաբանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` կոալիցիա չկազմելու մասին հայտարարությունը, Կոմկուսի առաջնորդը նշեց, որ իրեն հայտնի չէ «կառուցողական ընդդիմություն» հասկացությունը, ինչպիսին իրեն հռչակում է ԲՀԿ-ն:

«Քաղաքական ուժը կարող է լինել կամ ընդդիմադիր, կամ ոչ ընդդիմադիր: Իսկ այդ «կառուցողական ընդդիմությունը» զբաղվելո՞ւ է արտագաղթի ու գործազրկության հարցերով»,-ասաց Թովմասյանը, հավելելով, որ «Բարգավաճ Հայաստանն», ընդհանուր առմամբ, կարող է դառնալ ոչ թե կառուցողական, այլ «հովհարային ընդդիմություն»:

Ինչ վերաբերում է նախքան ընտրությունները կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցությանը, Ռուբեն Թովմասյանը խիստ զարմանք հայտնեց այդ ուժի ընտրություններից առաջ արած հայտարարությունների եւ քվեարկության արդյունքների վերաբերյալ:

«Նրանք հայտարարում էին, որ ՕԵԿ-ն ունի 180 հազար անդամ: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ նրանք հավաքեցին անհամեմատ քիչ ձայներ»,-ընդգծեց Կոմկուսի առաջնորդը:

Հիշեցնենք, որ ՕԵԿ-ը համամասնական ընտրակարգով ստացել է մոտ 80 հազար ձայն, այնինչ հայտարարում էր, որ ունի 170 հազար անդամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ