News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողներին գնելը որոշեց Հայաստանի ապագան: Այս մասին, այսօր` մայիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

«Այս խայտառակ ընտրություններից հետեւությունն այն է, որ ճշմարտությանը պետք է հասնել բռունցքներով, այլ ոչ` ծրագրերով»ասաց Թովմասյանը, հավելելով, որ վաղ թե ուշ ժողովուրդը կհանգի այդ եզրակացության:

Անդրադառնալով ընտրողներին գնելու փաստին, Կոմկուսի ղեկավարն ընդգծեց, որ «հաջողվեց խաղալ ժողովրդի աղքատության վրա»:

«Պատկերացրեք, սոված ընտանիք, ծնողները գործազուրկ են եւ գալիս է ինչ-որ մեկն ու խոստանում 50 կամ 100 հազար դրամ, որպեսզի ընտանիքը քվեարկի այս կամ այն թեկնածուի օգտին»,- նշեց Թովմասյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ քաղաքական դաշտում գործող բոլոր գործող անձինք վաղուց հայտնի են, ինչպես նաեւ ժողովրդին տված նրանց օգուտը: «Ու հիմա, մայիսի 31-ին նրանք պետք է կիսեն երկիրը»,-նկատեց Կոմկուսի ղեկավարը:

Հարցին, թե մտադի՞ր է Հայաստանի Կոմկուսը մասնակցել 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին, Ռուբեն Թովմասյանը պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա, թե որքանով է նպատակահարմար այս խայտառակ ընտրություններից հետո մասնակցել նախագահական քարոզարշավին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ