News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սեռական փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականության դրսեւորումները նոր երանգներ են ստանում: Այսօր` մայիսի 29-ի գիշերը, միջադեպ է տեղի ունեցել քաղաքապետարանի դիմաց՝ Կոմայգու մոտ, որը մարմնավաճառ նույնասեռականների հավաքատեղին է համարվում:

NEWS.am-ի տեղեկություններով, այսօր կեսգիշերին մի ամենագնաց է կանգնել Կոմայգու մոտ ու մեքենայի միջից կրակել են ճանապարհին կանգնած «թիթեռնիկների» վրա` խուճապի մատնելով նրանց:

Պարզվել է, որ այն օդամղիչ ատրճանակ է եղել եւ ընդամենը մի քանիսը թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել: Այս տեղեկության վերաբերյալ մեր թղթակիցը մանրամասներ է փորձել ճշտել ոստիկանությունից:

Թղթակցի հետ զրույցում, ոստիկանությունում չեն հերքել որ նման միջադեպ է տեղի ունեցել: Հայտնել են, որ ոստիկանները կատարվածից կարճ ժամանակ անց պարզել են մեքենայի մակնիշն ու կրակողների ինքնությունը, նրանք բերման են ենթարկվել, կատարվում է հետաքննություն:

Մեր տեղեկություններով, կրակողները 20-22 տարեկան երիտասարդներ են եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ