News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Մայակ» ռադիոկայանի վիրավոր լրագրող Սերգեյ Ասլանյանն առաջին ցուցմունքներն է տվել Սկլիֆոսովսկիի անվան հիվանդանոցում:

46-ամյա Ասլանյանը հաստատել է, որ իր վրա հարձակման դրդապատճառը, ըստ ամենայնի, ռադիոկայանի եթերում մայիսի 14-ին հնչած արտահայտությունն է:

«Ինձ զանգեցին ժամը 23:15-ին: Ես դուրս եկա միջանցք եւ այնտեղ տղամարդու տեսա: Նա տեսքով թաթարի նման էր: Երբ ես մոտեցա, նա հարձակվեց ինձ վրա «Դու Ալլահի թշնամին ես» գոռալով»,- պատմել է Ասլանյանը: Լրագրողը փորձել է զսպել մոլեռանդին, սակայն նա հարվածներ է հասցրել, ապա փախուստի դիմել: Սերգեյն ինքն է զանգել շտապօգնություն:
Ասլանյանը վստահ է, որ իրենից վրեժ են լուծում: Նա հարազատների համար մտավախություն ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ