News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը, մայիսի 28-ին, հանդիպում է ունեցել Կանադայի Միջազգային առեւտրի հարցերով խորհրդարանական քարտուղար Ջերալդ Քեդիի հետ (Պահպանողական իշխող կուսակցություն):

Դեսպան Եգանյանը մանրամասն ներկայացրել է հայ-կանադական տնտեսական համագործակցության հիմնական ուղղությունները, նոր ոլորտների զարգացման հնարավոր բնագավառները` մասնավորապես բարձր տեխնոլոգիաների տիրույթում: Երկուստեք ընդգծվել է հայ-կանադական ամուր բարեկամությունը եւ նպաստավոր հիմքերն երկկողմ առեւտրի զարգացման համար: Ջերալդ Քեդին, շնորհակալություն հայտնելով տեղեկատվության համար, պատրաստակամություն է հայտնել աջակցել հնարավոր նախաձեռնություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ