News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսում լավ գիտեն իրենց հայցի արժեքը, դրա համար էլ ակտիվ չեն մասնակցում ՍԴ նիստին: Այդ մասին լրագրողների հետ զրուցյում հայտարարել է Հանրապետական կուսակցության անդամ Հերմինե Նաղդալյանը, ով մասնակցում է ՍԴ նիստին:

«Գլխավոր դատավորը ժողովուրդն է, մեր քաղաքացիները, եւ տվյալ դատաքննությունը միտված է լրացնելու իշխանության նկատմամբ ժողովրդի վստահության անբավարարությունը»,- ասել է Նաղդալյանը:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ վճիռ կկայացնի դատարանը, Նաղդալյանն ասել է. «Դա տեղի կունենա մի քանի ժամից: Ես խորհրդակցել եմ իրավաբանների հետ, ԿԸՀ նախագահի միջնորդությունը` ՀԱԿ-ի հայցը որպես անհիմն մերժելու վերաբերյալ, լիովին արդարացված էր, սակայն դատարանը մերժեց: Այդ միջնորդությունն ավելի հիմնավորված է, քան ՀԱԿ-ի հայցը: Ըստ էության, տրամաբանական կլիներ, որ որոշումն այն ժամանակ կայացվեր: Բայց նաեւ հասկանում եմ, որ Սահմանադրական դատարանն ընդառաջ է գնացել, որ որեւէ անպատասխան հարց չմնա եւ վստահության մթնոլորտ ձեւավորվի ժողովրդի մեջ, եթե կասկածի ստվեր անգամ կա»:

Հանրապետականների ներկայությունը նիստին Նաղդալյանը բացատրել է պետական նշանակության հարցի նկատմամբ ուշադրությամբ: «Միշտ, երբ ՍԴ-ն քննարկում է ընտրությունների վերաբերյալ հայցեր, հանրապետականները ներկա են լինում:

Ուզում եմ նշել, որ հայցվոր կողմի ներկայացուցիչներն անտարբեր են իրենց հայցի նկատմամբ, քանի որ գիտեն հայցի արժեքը: Նրանց ավելի հետաքրքրում է ընտրությունները ստվերելու փորձը»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ