News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր` մայիսի 29-ին, Շարուրի-37 հասցեում գտնվող «Էլեկտրոն» գործարանում պայթյուն է որոտացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՆ Փրկարարական ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը` հավելելով, որ ահազանգ է ստացվել, որ նախ հրդեհ է բռնկվել, ապա պայթյուն է տեղի ունեցել:

Նրա փոխանցմամբ` երկու մարդ մնացել է փլատակների տակ, մեկին հաջողվել է դուրս բերել, մյուսին գտնելու համար որոնողական աշխատանքներ են իրականացվում: Դեպքի վայրում է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ինչպես նաեւ «Շտապօգնության» ՓԲԸ-ի ղեկավար Թագուհի Ստեփանյանը:

Այլ մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ