News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 29-ին, ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է բարոնուհուն եւ բարձր գնահատել տարիներ ի վեր Հայաստանին եւ Արցախին նրա ցուցաբերած աջակցությունը, ծավալած մարդասիրական գործունեությունն ու հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր ժողովուրդը հատուկ վերաբերմունք ունի իր բարեկամների նկատմամբ եւ մշտապես երախտագիտությամբ է հիշում ու գնահատում նրանց: Հանրապետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ բարոնուհի Քերոլայն Քոքսի անունը պատմության մեջ լինելու է այն մարդկանց անունների առաջին շարքում, ում հիշատակելու են որպես մեր ժողովրդի մեծագույն բարեկամի:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ բարոնուհի Քոքսը խոսել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների, մեր երկրի զարգացման առաջնահերթությունների, Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին, կարեւորել միջազգային հանրությանը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ անաչառ եւ լիարժեք տեղեկատվության տրամադրման ուղղությամբ հետեւողական աշխատանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ