News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կայացած զորահանդեսն անցկացվել էր Պաշտպանության բանակի կողմից: Ոչ միայն դե-ֆակտո գոյություն ունեցող բանակի, այլ հաղթած բանակի կողմից, որը հակառակորդին խաղաղություն էր պարտադրել:

Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը` մեկնաբանելով նշված զորահանդեսի կապակցությամբ ՄԱԿ դիմելու մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունները:

Միաժամանակ, փորձագետն ընդգծեց, որ Հայաստանը ԼՂՀ ժողովրդի անվտանգության երաշխավորն է: «Արցախը երիտասարդ, դինամիկ զարգացող պետություն է: Երկու հայկական պետությունների միջեւ համագործակցությունը զարգանում է բարձր մակարդակով», -նշեց փորձագետը` ավելացնելով, որ հարաբերությունների մակարդակը ենթադրում էր զորհանդեսին  Հայաստանի նախագահի եւ պաշտապանության նախարարի մասնակցության հրավեր:

Միաժամանակ, Ջամալյանը նշեց, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պետք է հանգիստ վերաբերվեն «խանդի եւ նախանձի» նման դրսեւորումներին եւ զուսպ դիվանագիտական պատասխան տան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ