News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր `մայիսի 29-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406.31 դրամ: Մոտ երկու շաբաթ տեւած արժեւորումից հետո դոլարը սկսում է թուլանալ: Հնարավոր է` դա տեղի է ունենում ՀՀ կենտրոնական բանկի դոլարային ինտերվենցիաների հաշվին:

Նշենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում ԿԲ-ն բորսայում իրականացրել է 31 մլն դոլարի ինտերվենցիա, ինչը ռեկորդային է 2012 թ. ընթացքում:

Այսօր բորսայում վաճառվել է մոտ 9 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում եւս նկատվում է դոլարի էժանացում: Այսօր փոխանակման կետերից արդեն դոլար կարելի է գնել 407 դրամով, նախորդ օրերի 409 դրամի համեմատ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ