News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում, մայիսի 28-ին, հայ ազգային ազատագրական պայքարի երկու հերոսների` Անդրանիկ Օզանյանի եւ Գարեգին Նժդեհի պատվին հուշատախտակ է բացվել:

Հուշատախտակ բացելու նախաձեռնությունը պատկանում է Ռուսաստանի հայերի միության Արմավիրի մասնաճյուղի երիտասարդական կոմիտեին: Հուշատախտակը բացվել է հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ:

Բացմանը հնցել են Հայաստանի եւ ռուսաստանի հիմներգերը: Ելույթ ունեցողները նշել են Հայաստանի առաջին հանրապետության, ինչպես նաեւ Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում հայ մարտիկների հաղթանակի դերն ու նշանակությունը պետականության վերականգնման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ