News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` մայիսի 29-ին, ընդունել է Չեխիայի գործերի հավատարմատար Պետր Միկիսկային՝ Երեւանում Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչության բացման կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ Երեւանում Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը նոր լիցք կհաղորդի  հայ-չեխական համագործակցության առավել զարգացման գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար` Չեխիայի գործերի հավատարմատարը վստահեցրեց, որ կանի առավելագույնն երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար:    

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ, Հայաստան-Եվրոպական Միություն, տարածաշրջանային հարցերի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ