News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր` մայիսի 29-ին, երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադ` մասնակցելու ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են ԱՊՀ գործադիր քարտուղար, գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւն ու Թուրքմենստանի սպորտի եւ տուրիզմի պետական կոմիտեի նախագահ Ֆերխատ Արջանովը:

Այնուհետեւ ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքմենական երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Մայիսի 30-ին տեղի կունենան ԱՊՀ կառավարությունների ղեկավարների ընդլայնված եւ նեղ կազմերով հանդիպումներ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը եւ պաշտոնատար այլ անձինք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ