News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 29-ին, ընդունել է ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայի» (ԿԱԷԿ) նախագահ Նասեր Կազեմինիին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Նասեր Կազեմինիի գլխավորած կազմակերպության գործունեությունը եւ հույս է հայտնել, որ ինչպես կազմակերպության, այնպես էլ անձամբ Կազեմինիի հովանու ներքո իրականացվող մարդասիրական եւ բարեգործական ձեռնարկումները Հայաստանում եւս արգասաբեր կլինեն:

ԿԱԷԿ նախագահ Նասեր Կազեմինին նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է Երեւանում կրթական, մշակութային, առողջապահական մի շարք հաստատություններ կատարած իր այցելություններից տպավորությունները, նշել, որ շատ տպավորված է հայ մասնագետների բարձր որակական հատկանիշներով եւ առանձին հաստատություններում իրականացվող աշխատանքներով: Նա տեղեկացրել է, որ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, օրինակ, ներկա է գտնվել «Կյանքի շնորհ» միջազգային ասոցիացիայի եւ կենտրոնի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը, ըստ որի տեխնիկապես հագեցած եւ բարձրակարգ մասնագետներով համալրված բժշկական այդ կենտրոնը կսպասարկի նաեւ Մերձավոր Արեւելքի՝ սրտի խնդիրներ ունեցող երեխաներին, որոնց ֆինանսավորումը կիրականացնի հիշյալ միջազգային ասոցիացիան: Նասեր Կազեմինիի համոզմամբ, Հայաստանն այս եւ մի շարք այլ ուղղություններով կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ