News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Էլեկտրոն» գործարանում պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Մայիսի 29-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից հաղորդում է ստացվել, որ «Էլեկտրոն» ԲԲԸ-ում պայթյուն է տեղի ունեցել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Շարուրի փողոցում գտնվող  «Էլեկտրոն» ԲԲԸ 16-րդ արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի ընթացքում փոխտնօրեն՝ 65-ամյա Ադիբեկ Բարսամյանը  ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ նույն արտադրամասի պետ՝ 72-ամյա Ջանիբեկ  Մարտիրոսյանը,   տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 16.55-ին, գիտակցության չգալով, մահացել է:

Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ