News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մայիսի 29-ին, ժամը 07.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի եւ Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետեւանքով 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 09.40-ի սահմաններում, Վաղարշյան փողոցի թիվ 23 շենքի դիմաց իրար են բախվել «ԳԱԶ-32213», «Օպել» եւ «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «ԳԱԶ-32213»-ի ուղեւորը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Երկու դեպքով էլ կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ