News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` մայիսի 30-ին, Երեւան քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին:

Նախագահ Սահակյանը շնորհավորել է ներկաներին հիմնադրամի գործունեության 20-ամյակի կապակցությամբ` նշելով, որ կառույցն անգնահատելի ավանդ ունի հայկական երկու անկախ պետությունների կայացման ու զարգացման, ինչպես նաեւ Հայրենիք-Սփյուռք կապերի ընդլայնման ու խորացման գործում, եւ հավելել, որ  անհնարին է պատկերացնել մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումն առանց հիմնադրամի աջակցության:

Երկրի ղեկավարն առաջարկել է 2012 թվականի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի մեջ ընդգրկել Արցախում գյուղական համայնքային կենտրոնների կառուցման ծրագիրը: Բակո Սահակյանը գյուղական բնակավայրերի համաչափ զարգացումը որակել է Արցախի զորացման առանցքային բաղադրամասերից մեկը` ընդգծելով, որ նման կենտրոնների կառուցումը մեծապես կնպաստի գյուղական բնակավայրերում կյանքի աշխուժացմանը:

Առաջարկն ընդունվել է եւ մտցվել  2012թ. հեռուստամարաթոնի ծրագրի մեջ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ