News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը տեղի հայ համայնքի միջոցով հետեւում է, որ Սոչիում լարվածությունը չսրվի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամուլի քարտուղար Լեւոն Ջամբազյանը:

Նա նաեւ նշեց, որ միջադեպից հետո ձերբակալություններ են եղել թե հայերի, թե դաղստանցիների շրջանում` հերքելով տարածված տեղեկությունները, որ միայն հայերի են ձերբակալել:

«Վիճակն այնտեղ կայունանում է: Դեսպանատան աշխատողները վերահսկում են, որ վիճակը կայունանա»,- նշեց նա:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, լարվածությունն սկսվել էր մայիսի 1-ից հետո, երբ Սոչիում զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել` հարյուր մարդու մասնակցությամբ: Կռվի ժամանակ դանակահարվել եւ մահացել էր  24-ամյա Յուրի Գարանյանը:

Մայիսի 26-ին ոստիկանությունը կասեցրել էր զանգվածային ծեծկռտուքը տեղի հայերի եւ օլիմպիական ավանի շինարարների միջեւ: Ձերբակալել էր մոտ 250 հոգի: Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ Ադլերի շրջանի Չերեշնյա գյուղում տեղի աղջիկները երեկոյան դուրս էին եկել զբոսանքի եւ նրանց սկսել էին սիրահետել Օլիմպիական ավանի շինարար դաղստանցիները: Նրանք շատ «կպչուն» են եղել եւ աղջիկները բողոքել են իրենց եղբայրներին ու ընկերներին:

Հայ երիտասարդությունը միմյանց տեղյակ պահելով, իրենց ընկերուհիների պատիվը պաշտպանելու նպատակով, խումբ էին կազմել եւ որոշել վրեժ լուծել դաղստանցիներից: Նրանք մեկնել էին օլիմպիական ավան: Բանվորներն անմիջապես ոստիկանություն էին կանչել: Դեպքի վայր էր ժամանել ՕՄՕՆ-ի ջոկատը:

500 ոստիկաններից կազմված ջոկատը ձերբակալել էր մոտ  250 մարդու:Սոչիում մայիսի 26-ին կայացել էր հայերի եւ դաղստանցի գաստարբայտերների ծեծկռտուքի մասնակիցներից  55 -ի դատը: Դատել են միայն հայերին, որոնք բոլորը ենթարկվել են 5 –օրյա վարչական կալանքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ