News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հռոմում կայացած աճպարարների միջազգային մրցույթում հաղթող է դարձել 15-ամյա Սոս Պետրոսյան-կրտսերը: Ինչպես   NEWS.am-ին հայտնեցին երեւանյան կրկեսի մամլո ծառայությունում, հաղթողի պապ եւ միջազգային մրցույթի պատվավոր հյուր Սոս (Իոսիֆ) Պետրոսյանը նշել է, որ մրցույթի մասնակիցների ընտրությունը տեւել է 6 ամիս: Այդ մրցույթում առաջին անգամ հայ է մասնակցել: Նախագծին մասնակցել են 3000 աճպարարներ ավելի քան 60 երկրներից: 

Ժյուրիի կազմում են եղել համաշխարհային ճանաչում ունեցող աճպարարներ Ուրի Գելերը, Ֆրանց Հարարին, Էդ Ալոնսոն, Տոպազը:

Մրցույթի կիսաեզրափակչին   մնացել են միայն 70 մասնակիցներ: Եզրափակչում մնացել են մասնակիցներ 10 երկրներից, այդ թվում Ճապոնիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից, Կորեայից եւ Հայաստանից: Պետրոսյան-կրտսերը ցույց է տվել  միկրոմոգության եւ խաղաթղթերով մոգության իր վարպետությունը: Նման համար նա ցույց էր տվել նաեւ ռուսական «Փառքի րոպե» հեռուստաշոուի ժամանակ: Հռոմում առաջին անգամ անցկացվող միջազգային մրցույթը կցուցադրվի իտալական «Canale 5» հեռուստաալիքով` 2012 թվականի հոկտեմբերի 5-ին: Պատվավոր հրավիրված մասնակից է դարձել Պետրոսյանների դինաստիան:

Սոս եւ Վիկտորյա Պետրոսյանները  (հաղթողի ծնողները) հանդես են եկել իրենց յուրօրինակ  «Տրանսֆորմացիա» համարով, որը չորս անգամ Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել: Սոսը եւ Վիկտորյան համաշխարհային ռեկորդ են սահմանել հագուստների արագափոխությամբ  «quick change». 1 րոպեում զույգը հասցրել է փոխել 13 հագուստ:  Նրանց կրտսեր որդի Տիգրան Պետրոսյանը նույնպես մասնակցել է ոչ մրցութային ծրագրում` որպես հրավիրված ամենափոքր աճպարարը: Նա համար է ցույց տվել թենիսի գնդակներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ