News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի խելամիտ ղեկավարները հազիվ թե լրջորեն մտածեն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին` վտանգելով ներդրումային գրավչությունը:  Այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Երեւանում մայիսի 30-ի մամլո ասուլիսում:

Քաղաքագետն ընդգծել է, որ Սիրիայի եւ Իրանի շուրջ իրավիճակն ազդում է Կովկասյան տարածաշրջանում իրադրության վրա, ընդ որում նկատելի է, որ Թուրքիան փորձում է առաջատարը լինել իսլամական աշխարհում: Դեռեւս, ըստ քաղաքագետի, եթե որեւէ  սադրանք տեղի չունենա, Իրանի դեմ ռազմական գործողությունների մասին չպետք է խոսել, քանի որ ցամաքային ուժերը պատրաստ չեն, իսկ օդից հարվածելու ազդեցիկությունը փոքր է:

«Տրամաբանական եւ էժան է ոչ թե ուղղակի ռազմական միջամտությունը, այլ ներքաղաքական անկայունության շրջանառությունը», - նշել է քաղաքագետը: Այդ համատեքստում մտավախություն կա Ադրբեջանի ակտիվացման, սակայն Բաքուն պետք է  «յոթ անգամ չափի, հետո կտրի»: Քաղաքագետը կարծում է, որ փակուղու իրադրությունը կպահպանվի բանակցային գործընթացում: 

Միաժամանակ նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը չի հրաժարվի Լեռնային Ղարաբաղի անկախությունից եւ կպայքարի ձեռքբերածի պահպանման համար:  Նա նաեւ եզրակացրել է, որ ԼՂՀ-ի անվտանգության գոտու տարածքները վաղ թե ուշ կվերադարձվեն: Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը, նրա համար կարեւոր է, որ բանակցությունները շարունակվեն, եւ Մոսկվան կարեւոր է համարում  նրանց շարունակման համար հնարավորություն ստեղծելը:

Ըստ քաղաքագետի` Վլադիմիր Պուտինի օրոք  Ռուսաստանի միջնորդական գործունեությունը չի դադարեցվի: Կոնստանտին Զատուլինը նաեւ ընդգծել է Հայաստանում ռազմակայանի դերը եւ Հայաստանի մասնակցությունը  ՀԱՊԿ-ում` Հայաստանի անվտանգության եւ տարածաշրջանում կայունության պահպանման առումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ