News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նալբանդյան 106/1 հասցեում, այսօր` մայիս 30-ին, 12.00-ից սկսած տարածքի կառուցապատող «Ավագ Շին» ընկերություն կողմից հատվել են տարածքում գտնվող 17 ծառերից 16-ը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ահազանգեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը: Նրա խոսքով, 12.00-ից փորձ է արվել տարածք մտցնել տեխնիկա, որ տարվա այս եղանակին բազմամյա կանաչ ծառերը տեղափոխեն:

«Սկզբնական շրջանում փորձում էին դա անել հիմնավորմամբ, թե իբր դա պետք է գեոլոգիական աշխատանքների համար, սակայն ես առաջին մասնագիտությամբ  գեոլոգ եւ գեոֆիզիկ եմ: Երբ չկարողացան առաջ քաշված պնդումը հիմնավորել եւ փաստաթուղթ ներկայացնել, ոստիկանության օգնությամբ բոլորիս հանեցին տարածքից եւ սկսեցին էլեկտրասղոցներով հատել ծառերը: Քաղաքացիական ակտիվիստներից մի քանիսը եւ ժողովուրդը քիչ անց ներս խուժեցին եւ թույլ չտվեցին էլկետրասղոցահարներին իրենց սեւ գործն անել: Դրանից հետո ծեծկռտուք սկսվեց:

Կառուցապատողները հարձակվեցին սղոցահարողներին խոչընդոտող քաղաքացիների վրա եւ անգամ փորձեցին հարվածներ հասցնել: Վիրավորանքների եւ հայհոյանքների մասին ավելորդ է խոսելը: Իսկ ոստիկանները որեւէ գործողություն չիրականացրեցին ծառերի ապօրինի հատման հետ կապված»,- մանրամասնեց Ստյոպա Սաֆարյանը: Այդուհանդերձ, հավաքված ակտիվիստները պահանջել են, որ քաղաքապետարանից որեւէ մեկը գա եւ պատասխանատվություն ստանձնի գործողությունների համար: «Քաղաքապետարանի ներկայացուցիչը չեկավ, բայց 1 ժամ հետո բերեցին բնապահպանության վարչության պետի` հետին թվով կազմված մի գրություն: Այդ գրությունը հիմք դարձավ, որ տեխնիկան մտնի ներս եւ կատարի իր սեւ գործը»,- ընդգծեց Ստյոպա Սաֆարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ