News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզում գործում են թվով 66 նախադպրոցական հաստատություններ, որտեղ հաճախում է 3983 երեխա. 5-6 տարեկան երեխաների թիվը մարզում 1542 է, ինչը փոքր թիվ է: Այս մասին, այսօր` մայիսի 30-ին, Լոռիի մարզխորհրդի նիստում նշել է մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, հավելելով, որ  կրթական համակարգում իրականացվող բարեփոխումների մեջ իրենց ուրույն դերն ունեն նաեւ համայնքի ղեկավարները:

Ըստ վարչության պետի` երեխաների մանկապարտեզ չհաճախելը կապված չէ միայն համայնքների  սուղ ֆինանսական միջոցների հետ: «Տարիների ընթացքում սկսել ենք, կարծես թե, մնացորդային վերաբերմունք ցուցաբերել նախադպրոցական կրթության նկատմամբ, մոռանալով տարիներ առաջ ունեցածը»,-ասաց նա:

Նախադպրոցական կրթության մեջ իրենց մեղքի բաժինն ունեն նաեւ երեխաների ծնողները: «Նման «լավ» վերաբերմունք առկա է նաեւ ծնողների մոտ, կրթության այս տեսակը թանկ հաճույք է, եւ առանց ծնողների ցանկության ու ֆինանսական աջակցության հազիվ թե խնդիրը լայն իմաստով լուծվի»,- նշեց Մինաս Սայադյանը, հավելելով, որ  քիչ է նաեւ միայն համայնքի ղեկավարի ցանկությունը:

«Մանկապարտեզը հաճախ դիտվում է որպես գլխացավանք, մի շարք պահանջների պարտադիր պահպանման իմաստով. պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանների առկայություն, համապատասխան մասնագիտական կրթությամբ կադրեր, կրթական չափորոշիչների եւ այլն: Այս ամենի պատճառով է, որ շատ ժամանակ մարդիկ առաջ են շարժվում` «Չկա մանկապարտեզ, չկա գլխացավանք» տրամաբանությամբ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ