News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հայաստանում յուրաքանչյուր 10 դեռահասից 9-ի տներում ծխում են իրենց ներկայությամբ, իսկ 8-ը՝ ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցությանը հանրային վայրերում: Այսպիսին են երիտասարդների շրջանում ծխախոտի օգտագործման վերաբերյալ համաշխարհային հարցման արդյունքները:

Երեւանի Սիրահարների այգու շահագործող «Պողոսյան պարտեզներ» ընկերությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Առողջապահական գիտությունների ֆակուլտետը եւ  «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքը նախաձեռնել են «Ուրախ խաղահրապարակ, որտեղ չեն ծխում» նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում է Սիրահարների այգու տարածքում գտնվող բացօթյա սրճարանի մի հատվածը, մանկական խաղահրապարակը եւ դրան հարող տարածքը դարձնել ծխախոտի ծխից ազատ գոտի: 

Բացօթյա ծխից ազատ գոտու բացման միջոցառումը տեղի կունենա մայիսի 31-ին՝ ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը, Սիրահարների այգում: Մասնակիցներին սպասվում են մի շարք խաղեր, մրցույթներ եւ անակնկալներ, միջոցառման սկիզբը ժամը 13:00-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել