News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Մենք պետք է որակով չեզոքացնենք քանակությունը եւ բնականաբար ավելի ակտիվ ենք աշխատելու: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մանդատների հանձնման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նշենք, որ ՀՅԴ-ն խորհրդարանում ունենալու է 5 պատգամավոր:

«Մեր թիմը մեծ փորձառություն ունի, եւ այդ փորձն ու դաշնակցական ավանդույթները հնարավորություն կտան, որ առնվազն քաղաքական մարմնի գործունեությանը համապատասխանեցնենք ԱԺ աշխատանքները»,- նշեց Ռուստամյանը:

Վերջինս, խոսելով այլ ուժերի հետ համագործակցելու հնարավորության մասին, նկատեց, թե ԱԺ նիստում կհստակեցվի դաշտը, թե ով է ընդդիմադիր: «Դրանից հետո կորոշենք, համագործակցությունն այդ դաշտում գործող ուժերի հետ տրամաբանական է»,- ասաց Ռուստամյանը:

Նա դրական գնահատեց «Բարգավաճ Հայաստանի» անցումն ընդդիմություն: «Հակակշռելիությունը կմեծանա: Հակակշռելիությունը սկսվում է մեկ/հինգերորդից, եւ հիմա այդ հնարավորությունները մեծանում են: Դրական դեր կխաղա, եւ քաղաքական բանավեճերն ավելի հետաքրքիր կլինեն»,- նշեց Ռուստամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ