News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Առաջին հերթին ուզում եմ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հինգ օրից հաղթի ղազախներին, իսկ դրանից հետո կսկսեմ զբաղվել ակտիվ քաղաքական եւ օրենսդիր գործունեությամբ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ-ական պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը` ԿԸՀ-ում նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունից հետո:

Հարցին, թե հավատո՞ւմ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդդիմություն է, Հայրապետյանը պատասխանել է. «Հարցրեք «Բարգավաճ Հայաստանից», ես ոնց կարամ իրանց տեղը պատասխանեմ: Ես իշխանության ներկայացուցիչ եմ եւ գուշակություններով չեմ զբաղվում»:

Հարցին, թե պայքարելո՞ւ են մենաշնորհների դեմ, Հայրապետյանը խնդրել է մանրամասնել, թե ինչ նկատի ունեն. «Ես չգիտեմ, թե ինչ մենաշնորհի մասին է խոսքը»:

«Ես մտադիր եմ խորհրդարանում քննարկման դնել բազմաթիվ հարցեր»,- ասել է Հայրապետյանը, սակայն կոնկրետ մի խնդիր չի նշել:

Նա ասել է, որ ԱԺ նիստերին չի մասնակցում, քանի որ ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի նիստերը տեղի են ունենում երկուշաբթի եւ երեքշաբթի օրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ